Wikipedia-ի գերմաներեն բաժնում հանվել է Գեզի զբոսայգու հայկական անցյալի մասին տեղեկությունը
Նմանատիպ
Wikipedia առցանց ազատ հանրագիտարանի գերմաներեն բաժնում Գեզի զբոսայգու մասին պատմական տեղեկությունից հանվել է այն, որ այդ տարածքում նախկինում եղել է հայկական գերեզմանատուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ Wikipedia-ի թուրք օգտատերերը տարբեր փաստերով փորձել են ապացուցել, թե իբր հայկական գերեզմանատան տարածքը չի գտնվել Գեզի զբոսայգու տարածքում:Ստամբուլի Բանգալթը թաղամասի Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը գործել է 1551-1939 թվականների ընթացքում: 1930-ականների վերջին թուրքական իշխանությունները հայկական գերեզմանոցի տեղում կառուցել են Գեզի զբոսայգին, ինչպես նաև Դիվան, Հիլթոն և Հայաթ հյուրանոցը, TRT ռադիոընկերության շենքը:
Թուրքիայում ծավալված հակակառավարական ցույցերի ժամանակ բարձրացվեց նաև հայկական գերեզմանատուն տասնամյակներ առաջ ոչնչացնելու հարցը: Թաքսիմում շինարարական աշխատանքների ժամանակ տարածքից հայտնաբերվեց հայկական գերեզմանատան 16 շիրմաքար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում