Թեհրանը շահագրգռված Է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցում
Նմանատիպ
Թեհրանը շահագրգռված Է Եվրամիության հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում, հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբաս Արագչին, տեղեկացնում Է «Արմենպրեսը»: Նրա խոսքով՝ այս մասին Է ասում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրված Հասան Ռոուխանին, որը նախօրյակին ընդգծել Է, որ Իրանի քաղաք ականությունը «նպատակամղված Է Եվրամիության երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը»: Ըստ որում, նշել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, Ռոուխանին հանդես Է գալիս «հավասար պայմաններով եւ փոխադարձ շահերի հարգման հիման վրա կառուցողական համագործակցության» օգտին:
Մեկնաբանելով Թեհրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներ եւ Գերմանիա) բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջը՝ Արագչին հայտարարել Է, որ «Իրանը մնում Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ եւ հավատարիմ Է մնում իր բոլոր պարտավորություններին»: «Իսլամական Հանրապետության կառավարությունը հավատում Է, որ ազնիվ երկխոսությունը՝ հիմնված բարի կմաքի եւ համագործակցության վրա, ըմբռնման հասնելու միակ ուղին Է»,- ընդգծել Է նա: «Իրանը պատրաստ կլինի վերսկսելու այդ բանակցությունները բանագնացների նոր թիմի ձեւավորումից հետո»,- նշել Է Արագչին:
Թեհրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցությունների նախորդ փուլը կայացել Է ապրլին Ղազախստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում