Ադրբեջանա-թուրքական ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը․ թիրախում բազմաբնակարան շենքերն են․ Արցախի ԱԻՊԾ
09/11/2020 10:08

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
«Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում