Բաքվի երիտասարդությունը ոտքի է ելել
Նմանատիպ
Երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստները Բաքվի Շատրվանների հրապարակում բողոքի ակցիա կիրականացնեն, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին արդեն իսկ տեղեկություններ են տարածվել համացանցում: Բողոքի ակցիան կիրականանա հուլիսի 21-ին’ տեղական ժամանակով 15.00-ին: Ցուցարարները կբողոքեն ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների դեմ: Ցուցարարները, համացանցում հրավիրելով հավաքվել Բաքվում, հետևյալ կոչն են արել. «Ցանկացած ձերբակալված երիտասարդ ակտիվիստ քո ժողովրդի մի մասն է: Ասե’նք «ոչ» անօրինական ձերբակալություններին: Հիշիր, որ ցանկացած ձերբակալված երիտասարդ ակտիվիստ բանտում է քո ազատության համար»:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ ցույցը կիրականա խաղաղ պայմաններում, այն չի կրում քաղաքական ենթատեքստ և կազմակերպված չէ քաղաքական կազմակերպության կողմից: Բողոքի ցույցի ցանկացած մասնակցի բերանին կկապվի ժապավեն «Լռի’ր» գրությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում