Նիկոլ Փաշինյա՛ն, դու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած ստահակ. Ռուբեն Մխիթարյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած ստահակ. Ռուբեն Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՓաշինյան Նիկոլ, Ստեփանակերտի մեջտեղը կանգնած ղժացիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, ո՞ւր է սուտասան: Փաշինյան Նիկոլ, երբ քո կառավարման 100 օրը լրացավ, դու հարյուր հազարանոց ցույցին ասացիր՝ ժողովուրդ, եթե ես զգամ, որ Արցախի բանակցային հարցում կա այնպիսի մի լուծում, որը բավարարելու է Հայաստանի Հանրապետությանը, ես բոլորիդ կասեմ, եկել ասե՞լ է ձեզ ժողովուրդ իր որոշումը. Կապիտուլյացիոն համաձայնագրի դեմ հանրահավաքի ժամանակ «Ազատության» հրապարակում, դիմելով հավաքված քաղաքացիներին, նշեց ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Սերժ Սարգսյանը, երբ ԵԱՏՄ մտնելու թուղթը ստորագրեց, մուտիլովշիկ Նիկոլը մատի փաթաթա սարքեց, որ մեկ գիշերվա մեջ թուղթ ստորագրեց, իսկ դու հանձնել ես Արցախը մեկ գիշերում, դավաճան: Այստեղ չկա հին ու նոր, այստեղ Արցախի հարցն է: Եզակի հնարավորւթյուն ունենք նոր բանակցող ունենալու, որովհետև այս մարդուն ոչ մեկ լուրջ չի ընդունում»:

Մխիթարյանը նշեց, որ 44 օր ժողովրդին ասել են, որ հաղթելու են, բայց ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիր.

«Եթե մտածում էիր մեր զինվորների մասին, հինգերորդ օրը դադարեցնեիր: Դուխ ունենայիր ասեիր ժողովրդին, որ մենք 4 տարբեր երկրների հետ կկռվենք, եկեք այս մասը զիջենք, բայց մեր երեխեքին պահենք, որովհետև խոստացել եմ 2050 թվին պիտի դառնանք 5 միլիոն: Ի՞նչ ես արել Արցախի համար, ուզում ես սաղ Հայաստանը ասֆալտի, դու պատմության մեջ դու կմնաս Արցախը հանձնած ստահակ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում