Արոնյան. Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվենք մեր զինվորների հիշատակի առաջ
14/11/2020 16:28

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրում է.
«Հարգելի ընկերներ,
Կարծում եմ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը:
Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների:
Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում