Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմին, դերասանի հարազատներին ու մտերիմներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Խոր ցավով տեղեկացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ դերասանի, լուսավոր, շատ շնորհալի ու հմայիչ անձնավորության մահվան մասին: Դա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, մեզ բոլորիս համար: Նրան անկեղծ սիրում էին իր մեծ տաղանդի, հոգու ջերմության, իր մասնագիտությանն ու հանդիսատեսին նվիրվելու համար: Հավերժ կպահենք վարպետի, իրապես ժողովրդական արտիստի՝ Արմեն Ջիգարխանյանի հիշատակը»,-ասված է ՌԴ նախագահի ցավակցական խոսքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում