Վոլգոգրադում ավտովթարից զոհված հայ ընտանիքի անդամների ինքնությունը պարզվել է
Նմանատիպ
Վոլգոգրադի երկրամասում ճանապարհատրանսպորտային պատահարից հայ ընտանիք է զոհվել: Հուլիսի 18-ին’ ժամը 4։35-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղու 726-րդ կլիմոմետրին՝ Նովոնիկոլայեվյան շրջանում բախվել են Գառնիկ Բադալյանի վարած «Օպել Օմեգա» եւ չինական «Ֆոտոն» բեռնատար մեքենաները. «Օպել» մեքենան դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի եւ բախվել բեռնատարին: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ’ մարդատար մեքենան սկսել է այրվել, ինչի հետեւանքով ուղեւորները չեն կարողացել դուրս գալ եւ մահացել են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «Օպել» մեքենայում եղել են նաեւ Գառնիկ Բադալյանի կինը’ Նարինե Բաբայանը, եւ երկու երեխաները’ վեցամյա Հայկանուշ Բադալյանը եւ չորսայմա Միքայել Բադալյանը: ԱԻՆ-ից նշում են, որ առայժմ հայտնի չէ նրանց Հայաստանի քաղաքացի լինելը:
Բեռնատարի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում