Էրդողանը դատ է շահել
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է հերթական դատը’ այս անգամ ընդդեմ «Թարաֆ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական aykiridogrular.com-ը: Մեղադրող կողմը պահանջել է թուրք լրագրողին դատապարտել 2 տարի ազատազրկման: Դատարանը մեղավոր է ճանաչել Ահմեդ Ալթանին «Մամուլի միջոցով վիրավորելու» հիմնավորմամբ և մասամբ է բավարարել հայցը: Լրագրողը պարտավորվել է վճարել 7 հազար թուրքական լիրա տուգանք (շուրջ 3 հազար 7 հարյուր ԱՄՆ դոլար):
Թուրքիայի վարչապետը Ահմեդ Ալթանի դեմ դատական գործ էր հարուցել 2012 թվականի փետրվարին, երբ վերջինս «Թարաֆ» պարբերականում հրապարակած իր հոդվածում քննադատել էր Էրդողանին Ուլուդերեում տեղի ունեցող պայթյունի դեպքերի կապակցությամբ: Էրդողանը մեղադրանք էր ներկայացրել «Հասարակական գործչին հրապարակայնորեն վիրավորելու» հիմնավորմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում