Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կլինի ազատության մեջ. փաստաբան
16/11/2020 19:37

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը քիչ անց ազատ կարձակվի։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ պլանավորելու գործով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում