Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Արմեն Ջիգարխանյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

85 տարեկան հասակում կյանքից հեռացած դերասանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը կայացել է Մոսկվայի դրամատիկական թատրոնում: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ:

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, դերասաններ, մշակութային և հասարակական գործիչներ:

Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ին: Նա ծնվել է 1935թ.-ին:

Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից): Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում