Քաղաքապետի խորհրդականի վրա մանրադրամ շպրտեցին

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր ժամը 11-ից մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի թանկացման։ 

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի այցիայի ժամանակ, Գևորգյանի վրա մանրադրամ շպրտեցին: Այդ ընթացքում նա պատասխանում էր լրագրողների հարցերին, ներկայացնելով քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացման պատճառները: Դրվագից հետո նա ասաց. «Սա է՞ ձեր վերաբերմունքը», – ու հեռացավ քաղաքապետարանի շենք: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկանում է 50 դրամով’ դառնալով 150 դրամ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում