Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը Արցախին աջակցելու նպատակով հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հավաքվել է 5000 եվրո:
Համերգներին ներկա եղած գերմանացի երաժշտասերները իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին: Նրանցից շատերը մոտեցել են հայ երաժշտին, նշել, որ Արցախի կողքին են ու սատարում են հայերին:
Մարգարիտ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն կերպ հայրենիքին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է:
Արցախին աջակցելու նպատակով սեպտեմբերի 27-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավը, որի շրջանակում հավաքագրվել է 169,694,050.37 մլն ԱՄՆ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում