ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը
20/11/2020 17:37

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։
Նա խոստացել է հայտարարության տեքստը հրապարակել ավելի ուշ։
«ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով ՊԱՀԱՆՋՈՒՄ է վարչապետի և կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»,-ասված է գրառման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում