Մեզ լռեցնելն անհնար է․ վաղը՝ ժամը 14։00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ․ ՀՅԴ ՀԵՄ

Մեզ լռեցնելն անհնար է․ վաղը՝ ժամը 14։00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ․ ՀՅԴ ՀԵՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին ասվում է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնար է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Վաղը՝ ժամը 14։00-ին բոլորս Ազատության հրապարակ»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում