Արցախի ԱԳՆ-ն 20 տարեկան է
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախ Հանրապետության նախագահ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Նախագահը շնորհավորել է գերատեսչության անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ նշել, որ նախարարության կազմավորո ւմը մեր պետականաշինության եւ ազգային-ազատագրական պայքարի ամենաճակատագրական հատվածներից մեկում եղել է ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արտաքին գործերի նախարարությունը մեր անկախ պետականության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, որն իր գործունեության առաջին իսկ օրից դիվանագիտական ճակատում պաշտպանում է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը միջազգային տարբեր ատյաններում ու հարթակներում’ հավելելով, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել եւ դիվանագիտական աստիճան շնորհել ԱԳՆ մի խումբ աշխատակիցների:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԼՂՀ ներկա եւ նախկին արտգործնախարարները, պետական, քաղաքական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում