Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը կարող Է խաղալ ճանաչված ակումբի հետ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն, Գյումրիի «Շիրակ»-ը Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի նախնական մրցաշարի 3-րդ փուլում հանդիպելու Է Սլովակիայի «Սլովան» եւ Բուլղարիայի «Լուդոգորեց» զույգի հաղթողի հետ: Այդ մասին տեղեկացնում Է UEFA-ի կայքը:

Դրա համար, սակայն, «Շիրակ»-ին անհրաժեշտ Է հաջող խաղալ մրցաշարի երկրորդ փուլի պատասխան խաղում Բելգրադի «Պարտիզան»-ի հետ: Առաջին խաղում սեփական հարկի տակ «Շիրակ»-ը մոտ Էր հաղթանակին՝ 1:0, բայց խաղավարտից 2 րոպե առաջ մրցակիցը կարողացել Է խուսափել պարտությունից՝ 1:1: Իսկ Բելգրադում «Պարտիզան»-ի դեմ խաղալը բավականին լուրջ խնդիր Է նույնիսկ ուժեղ եվրոպական թիմերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում