Շուշիից արվեստի գործերը տեղափոխելու առաջարկով
24/11/2020 18:51
Նմանատիպ
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում: Այս մասին նշված է ՀՀ Հանրային խորհուրդի ֆեյսբուքյան էջում։
Ասվում է նաև, որ Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Վիգեն Ավետիսի ղեկավարմամբ, և լիազորել նրան հանդես գալ Հանրային խորհրդի անունից, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում