Ինչի՞ց է որ Հայաստանում

Ինչի՞ց է որ Հայաստանում

Ինչի՞ց է որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում,
Այլ քարե-քար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շառաչում են կիրճերն ի վար,
Եվ ճչում են տագնապահար:

– Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան…
Եվ գնում են ապաստանում
Հեռու՜-հեռու՜ տափաստանում:

ՀԱՆՈ ՍԱՀՅԱՆ

Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում