Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը

Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը

Վանի Էրջիշ շրջանում, Վանա լճի ջրի մակարդակի անկման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի նավահանգստի մնացորդներ: Նավահանգիստն օգտագործվել է 2750 տարի առաջ: Վանա լճի ջրերի և հին նավահանգստի ավերակների միջև կա մոտ 50 մ հեռավորություն:

Վերջին տարիներին Վանա լճի ջրի մակարդակի զգալի նվազման արդյունքում Էրջիշ շրջանում բազմաթիվ պատմական և բնական արժեքավոր մնացորդներ են հայտնաբերվել: Ուրարտացիները մեծ շինարարական աշխատանքներ են կատարել ամբողջ Փոքր Ասիայում և հատկապես իրենց թագավորության մայրաքաղաք Վանում` կառուցելով նաև բազմաթիվ նավահանգիստներ:

Թուրք լուսանկարիչ Ֆերզենդե Ջոշարը, հաշվի առնելով այս տարածքում պատմական բազմաթիվ արժեքների ի հայտ գալը, խորհուրդ է տվել ավելի մանրամասն զբաղվել տարածաշրջանի ուսումնասիրությամբ:

Աղբյուր՝ Irates.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում