Ուսման վարձի վերին շեմ կսահմանվի
20/07/2013 09:25
Նմանատիպ
ՀՀ ԿԳՆ-ն հարնապետության կրթական հաստատություններում միեւնույն մասնագիտությունների ուսման վարձի վերի շեմ հաստատելու մտադրություն ունի։ Այս մասին գրում է «Հայացք» թերթը եւ հավելում. «Հարցը քննարկվել է նաեւ կառավարությունում։
Ներկայացված նախագծի ընդունումը հնարավորություն կտա հնարավորինս նվազեցնել տարբեր կրթական հաստատություններում միեւնույն մասնագիտությունների ուսման վարձավճարների էական տարբերությունները, միեւնույն ժամանակ լիազոր մարմինը՝ կրթության եւ գիտության նախարարությունը, նկատի ունենալով երկրում գործող նվազագույն աշխատավարձի չափը եւ սոցիալական վիճակը, հնարավորություն կունենա սահմանելու ուսանողական վարձավճարների կանխատեսելի եւ մատչելի շեմ…»,- գրում է «Հայացքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում