Շուշիի բանտված թանգարանային նմուշները
Նմանատիպ
Շուշիի մշակութային ժառանգությունը, մասնավորապես, թանգարանային նմուշները փրկելու մասին խոսակցությունները չեն դադարում։ Թանգարանային հավաքածուն մնացել է Ադրբեջանի հույսին։ Շուշիում կա չորս պետական և երկու մասնավոր թանգարան (կերպարվեստի պետական թանգարան, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան, Շուշիի պատմության թանգարան, Շուշիի պատկերասրահ, Ժամհարյանի մասնավոր թանգարան, գորգերի մասնավոր թանգարան)։ Ըստ լուրերի՝ տարհանվել են միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշները։
Շուշի քաղաքի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրենության պարզաբանմամբ՝ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը չի խրախուսել դրանք տեղահանելու մտադրությունը, տարհանելու հրահանգ չի եղել, նախարարությունն էլ հակադարձում է, թե՛ ցուցանմուշները փրկելը ՊՈԱԿ-ի գործառույթն էր։ Կա նաև մեղմացուցիչ հանգամանք. ոչ ոք չէր սպասում, որ բերդաքաղաքը կընկնի։ Ռմբակոծություններից թանգարանային նմուշները պաշտպանված են եղել, սպասել են լույսը բացվելուն։ Այսօր էլ, սակայն, խնդիրը օրակարգում է, փորձ է արվում լուծումներ գտնել, իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, պարզ կինի առաջիկայում։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում