«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր
28/11/2020 18:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 1-ը։ Ձեռագրի նախնական արժեքն էր 10.000 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է Մատենադարանը։
«Մատենադարանն առաջարկում է հայկական բարեսիրական և մշակութային կազմակերպություններին ու անհատ բարերարներին հնարավորության դեպքում ձեռք բերել այս մատյանը, որը ձեռագրական առումով արժեքավոր է և հարուստ է մանրանկարներով։ Ցանկալի է, որ այն մնա ազգային միջավայրում, իսկ եթե հնարավոր է՝ հանգրվանի հայկական մայր ձեռագրատանը՝ Մաշտոցյան Մատենադարանում»,- նշում են Մատենադարանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում