Ռեալը ժամանակավորապես հետ է կանգնել Մբապեին գնելու մտքից

Ռեալը ժամանակավորապես հետ է կանգնել Մբապեին գնելու մտքից

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.amՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ ամռանը չի հայտնվի Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Le Parisien-ը:

Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Արքայական ակումբում» ֆինանսական խնդիրներ են ծագել, ինչն այս պահին անհնար է դարձնում Մբապեի տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականին:

Հավելենք, որ ֆրանսիացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման և դարձել՝ 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում