Ալիևը կոյուղու բացումը համարել է պատմական իրադարձություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շաբրան քաղաքում մասնակցել է կոյուղու ցանցի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Սա իրականում մեծ պատմական իրադարձություն է: Մենք տոնում ենք ջրի մատակարարման սկիզբը Շաբրան քաղաք, և այս իրադարձությունը մեծ կարևորություն ունի: Ես շատ ուրախ եմ, որ Ադրբեջանի բոլոր շրջաններում իրականացվում են ջրային-կոյուղային նախագծեր: Այս նախագիծն ունի պատմական նշանակություն, քանի որ դարերով ջրի խնդիրները մշտապես մարդկանց անհանգստություն են պատճառել: Ադրեբջանի անկախ Հանրապետությունն ի զորու է կյանքի կոչել նման ծրագրեր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում