Ութ հազար ուխտավորներ այցելել են Մոսկվայի Փրկիչ եկեղեցի` խոնարհվելու Սբ. Անդրեյի խաչին
Նմանատիպ
Ավելի քան ութ հազար ուխտավորներ են այցելել Մոսկվայի Փրկիչ եկեղեցի’ խոնարհվելու Սբ. Անդրեյի խաչին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն այս մասին հաղորդել են սուրբ մասունքը փոխադրող կազմակերպությունից:«Այժմ մոտ երեք հազար մարդ է սպասում իր հերթին. հերթում սպասելու միջին տևողությունը մոտ մեկ ժամ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ մանրամասներ են հաղորդել կենտրոնակայանից:
Համանման իրավիճակ ստեղծվել էր նաև երեկոյան, երբ սուրբ Անդրեյին պատկանող խաչը տեղափոխվել է սուրբ Փրկիչ եկեղեցի: Չնայած հորդառատ անձրևին’ մարդիկ մեկից երկու ժամ սպասում էին սուրբ մասունքին ձեռքով դիպչելու համար:
Ուխտավորների մեծ թվի պատճառով կազմակերպությունը ստիպված է եղել ավելի շատ կամավորների ներառել’ նրանց թիվը 50-ից դարձնելով 100, որոնք խմելու ջուր և օգնություն են ցուցաբերում ուխտագնացներին:
Երեկոյան 17 մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել: Բժիշկների օգնությանն են հիմնականում դիմել տարեցները’ խրոնիկ հիվանդությունների վատթարացման պատճառով: 550 ոստիկաններ և ներքին զորքերի զինվորականներ պահպանում են հասարակական կարգը, 22 ավտոբուսներ են հատկացվել հանգստի համար, սննդի կետեր և հասրակական զուգարաններ: Դրանից բացի, գործում են ԱԻՆ-ի հատկացրած 3 դաշտային խոհանոցներ, որոնք անվճար սնունդ և ջուր են բաժանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում