PKK-ն կրկին թուրքերի է առևանգել
Նմանատիպ
Թուրքիայի Բինգյոլ շրջանի Գենչ գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ քուրդ զինյալները երեք հոգու են առևանգել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman պարբերականը:Թուրքերին առևանգելուց հետո քուրդ զինյալներն այրել են նրանց մեքենաները: Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել, որոնց մասնակցում է նաև թուրքական օդուժը:
Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած’ քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:
Հունիսի 25-ին հրապարկվել էր Օջալանի ուղերձն առ այն, որ սկսվել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի երկրորդ փուլը: «Ես անձամբ կողմ եմ, որպեսզի գործընթացի ցանկացած փուլ անցնի առանց խոչընդոտների: Հուսով եմ, որ պետությունը կգնահատի երկրորդ փուլի հետ կապված մեր առաջարկները: Խնդիրն ունի հարյուր տարվա պատմություն: Թող բոլորը լրջորեն մոտենան հարցին: Մեր ներկայացրած առաջարկները բխում են Թուրքիայի 90 տոկոսի շահերից»,- իր հաղորդագրության մեջ ասել է Օջալանը’ նշելով, որ անկախ խանգարող ուժերի գոյության հանգամանքից’ ինքը վճռական է գործընթացը վե րջին հասցնելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում