«Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար» Տ. Վահրամ

«Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար» Տ. Վահրամ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձի հրապարակմանը հետևեցին բազում արձագանքներ, որոնց թվում նաև ատելության ու վիրավորանքի ողղորդված խոսքեր։
Ցավ եմ ապրում՝ տեսնելով վերջիններիս բովանդակությունը և գրառումների որակը։ Ավելին չմանրամասնեմ։
Հայոց Հայրապետը աղոթում է իր զավակների և մեր Հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։
Փորձության այս պահին չմոռանանք բարեկրթության մասին, դրսևորենք զսպվածություն և սեր բոլորի նկատմամբ՝ անկախ տարաձայնություններից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում