«Սպարտակ»-ի մարզիչը գոհ է մնացել Յուրա Մովսիսյանի խաղից
Նմանատիպ
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային առաջնությանը հերթական տուրից հետո Մոկսվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը իր գոհունակությունն է հայտնել Յուրա Մովսիսյանի խաղից:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Championat.com կայքը, Կարպինն’ անդրադառնալով դեռեւս նոր հունի մեջ ընկնող առաջնության 2-րդ տուրի «Ուրալ»-«Սպարտակ» խաղին’ փաստել է, որ հանդիպումն դյուրիններից չի եղել:
«Մովսիսյանը հրաշալի աշխատեց, նրան պակասեց միայն ագրեսիվությունն առաջին գծում»,- ասել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչը:
«Սպարտակ»-ն առաջնության 2-րդ տուրում հյուրընկալվելով «Ուրալ»-ին’ առավելության էր հասել 0-2 հաշվով: Երկրորդ տուրից հետո «Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Սպարտակ»-ը 6 միավորով: Հաջորդ տուրում Կարպինիի սաներն իրենց ուժերը կչափեն Մոսկվայի «Դինամո»-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում