Բրիտանական գահի նոր ժառանգը ծնվում է
22/07/2013 11:51
Նմանատիպ
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին տեղափոխել են հիվանդանոց’ ծննդաբերելու: Այդ մասին հաղորդում է ABC News-ը: «Նորին պայծառություն Քեմբրիջի դքսուհին հուլիսի 22-ին առավոտյան ընդունվել է Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոց: Դքսուհին Քենսինգթոն պալատից հիվանդանոց է հասել մեքենայով’ Քեմբրիջի դքսի ուղեկցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշված է պալատի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Անկախ սեռից’ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխան բրիտանական գահի ժառանգման հարցով 3-րդ է’ իր պապիկ արքայազն Չարլզից և հորից’ արքայազն Ուիլյամից հետ: Ըստ պալատական աղբյուրների’ Քեյթն ու Ուիլյամը որոշել են նախօրոք չիմանալ երեխայի սեռը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում