Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները բռնի ուժ կիրառեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների նկատմամբ․ ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոստիկանությունը Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին: Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին նաև բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն չհաջողվեց:
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները ապօրինի է համարում:
«Բայց մեզ ոչ մեկ չի կարող կոտրել, հնարավոր չէ: Նիկոլը պետք է հեռանա իր բոլոր լակոտների հետ, այլ տարբերակ չկա: Միայն Նիկոլի հեռացումով է հնարավոր փրկել մեր երկիրը, հանուն դրա ամեն ինչ անելու ենք: Քանի հայ արժանապատիվ մարդը շնչում է, Նիկոլը մի րոպե հանգիստ չի ունենալու»,– ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ արեց միանալ ակցիայի մասնակիցներին. «Էդ խեղկատակին, Նիկոլը փողոցային ջեբկիր է, նա ջեբկիրի հոգեբանությամբ ծախել է մեր եղած-չեղածը, մի լսեք էդ սրիկային, կանգնեք արժանապատիվ մարդկանց կողքին»:
Ոստիկանությունը հրապարակում ակցիա իրականացնողներին հորդորեց մայթ բարձրանալ, հավաքն այնտեղ շարունակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում