Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Երևան-Սևան ճանապարհը (տեսանյութ)

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Երևան-Սևան ճանապարհը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր Երևան-Սևան ճանապարհը փակել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները:

«Մեզանից հաղթանակի իրավունքը գողանալու համար ենք սա անում, այս իշխանությունն ազգին բերել է ծնկաչոք վիճակի: Նիկոլ Փաշինյանի մեկ րոպե ավելի մնալը վնաս է մեր երկրին»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանությունը երեք րոպե ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար, սակայն քաղաքացիները նշեցին, որ իրենք իրենց իրավունքն են իրացնում, ինչից հետ բերման ենթարկվեց ոստիկանական պահանջը չիրականացնելու համար:

Տեսանյութը՝ NEWS.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում