Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ

Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ

Ավագ երեց
Բորիս ԼԵՎ­ՇԵՆ­ԿՈ

Ի՞նչ է լի­նե­լու հե­տո այդ մարմ­նի հետ: Նո­րից սնունդ, շն­չա­ռու­թյուն և այլն, իսկ հե­տո նո­րից վեր­քեր, հի­վան­դու­թյուն և ցան­կա­լի մա՞­հը:
Այս բո­լոր հար­ցե­րը կար­ծես ինքն ի­րեն էր տա­լիս ե­կե­ղե­ցա­կան գրող Տեր­տու­ղիա­նո­սը, կա­մե­նա­լով գրա­վել այս խո­սակ­ցու­թյան մեջ նրանց, ով­քեր կաս­կա­ծե­լով հա­մընդ­հա­նուր հա­րու­թյա­նը, կա­մա թե ա­կա­մա նման հար­ցեր կբարձ­րաց­նեին:

Վերջ­նա­կան և ճշգ­րիտ պա­տաս­խա­նը այս հար­ցե­րին տա­լիս է հենց Տի­րոջ խոս­քը. «Եվ կլի­նեն,- ա­սում է Հի­սուս,- ինչ­պես հրեշ­տակ­ներ» (Մատթ. 22; 30): Տե­րը չա­սաց, որ մար­դիկ հրեշ­տակ­ներ կդառ­նան, այլ ա­սաց՝ կլի­նեն հրեշ­տակ­նե­րի նման, այ­սինքն, կմ­նան որ­պես մարդ: Աստ­ծո հա­մար ան­կա­րե­լի բա­ներ չկան, Աստ­ծո կամ­քով և հրեշ­տակ­նե­րը ըն­դու­նում էին մարդ­կա­յին կեր­պա­րը` կա­րո­ղա­նում էին ու­տել և խմել, ինչ­պես գր­ված է Ծնն­դոց գր­քում. «Եվ ե­կան ե­րե­կո­յան այն եր­կու հրեշ­տակ­նե­րը Սո­դոմ, երբ Ղով­տը նս­տած էր Սո­դո­մի դար­պաս­նե­րի մոտ: Ղով­տը տե­սավ ու վեր կա­ցավ, որ­պես­զի դի­մա­վո­րի նրանց՝ և նրանք տուն ե­կան: Նա հյու­րա­սի­րու­թյուն ա­րեց և թխեց բա­ղարջ հա­ցեր և նրանք կե­րան»: Հաս­կա­նա­լի է, որ հրեշ­տակ­նե­րը պահ­պա­նում էին ի­րենց ներ­քին էու­թյու­նը: Ե­թե հրեշ­տակ­նե­րը, դառ­նա­լով մարդ­կանց նման, կա­տա­րում էին մարմ­նա­վոր գոր­ծո­ղու­թյուն­ներ` մնա­լով հո­գևոր էակ­ներ, ա­պա մար­դիկ, դառ­նա­լով հրեշ­տակ­նե­րի նման և ձեռք բե­րե­լով հրեշ­տա­կա­յին հատ­կու­թյուն­ներ (օ­րի­նակ` մնալ ա­ռանց սնն­դի և քնի), մնա­լու են որ­պես մարմ­նա­վոր էու­թյուն­ներ: ՈՒ­րեմն, մար­մի­նը հա­րու­թյուն կառ­նի, և հա­րու­թյուն կառ­նի նույն մար­մի­նը, բայց ա­ռանց թե­րու­թյան: Մար­մի­նը, նույ­նիսկ տար­րա­լուծ­ված լի­նե­լով, ա­մե­նու­րեք պահ­պան­վում է Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյամբ` միակ ճշ­մա­րիտ Միջ­նոր­դի` Աստ­ծո և մարդ­կանց միջև` Հի­սուս Քրիս­տո­սի շնոր­հիվ, Ո­րը և կվե­րա­դարձ­նի մարդ ա­րա­րա­ծին Աստ­ծուն, իսկ Աստ­ծուն` մար­դուն, մարմ­նին կտա հո­գին, իսկ հո­գուն` մար­մի­նը: Քա­նի որ Ին­քը ար­դեն կն­քեց դա­շին­քը նրանց միջև, դա­շինք Իր ան­ձի մեջ:

Էու­թյու­նը այն փո­փո­խու­թյուն­նե­րի, որ Տե­րը պի­տի կա­տա­րի Իր Երկ­րորդ Գալս­տյամբ, չի կա­յա­նում այս աշ­խար­հի ամ­բող­ջա­կան ոչն­չաց­ման և մեզ հա­մար բա­ցար­ձակ ա­ներևա­կա­յե­լի մի բա­նով նրա փո­խա­րին­ման մեջ, այլ աշ­խար­հի այ­լա­կերպ­ման մեջ: Ա­մեն ինչ կփո­խա­կերպ­վի մեկ ակն­թար­թում: Մե­ռել­նե­րը հա­րու­թյուն կառ­նեն նոր մար­մին­նե­րով` ի­րենց սե­փա­կան, սա­կայն նո­րոգ­ված, ինչ­պես Փր­կի­չը հա­րու­թյուն ա­ռավ Իր Մարմ­նով, ո­րի վրա կա­յին հետ­քեր` մե­խե­րի և նի­զա­կի, սա­կայն Նա օժտ­ված էր նոր հատ­կու­թյուն­նե­րով և այդ ի­մաս­տով նոր էր:
Հով­հան­նես Աստ­վա­ծա­բա­նի Հայտ­նու­թյան գր­քում դրա մա­սին աս­վում է այս­պես. «Եվ տե­սա ես նոր եր­կին­քը և նոր եր­կի­րը, քան­զի հին եր­կինքն ու եր­կի­րը ան­ցան»,- այ­սինքն, խոս­քը ոչ թե ա­րա­րած­նե­րի գո­յու­թյան ոչն­չաց­ման, այլ փո­փո­խու­թյան մա­սին է դե­պի ա­վե­լի կա­տա­րյա­լը: Ըստ Պո­ղոս ա­ռա­քյա­լի. «Բո­լոր ստեղծ­ված­ներն ի­րենք էլ կա­զատ­վեն ա­պա­կա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նից` Աստ­ծու որ­դի­նե­րի փառ­քի ա­զա­տու­թյան հաս­նե­լու հա­մար» (Հռոմ. 8; 21): Եր­կն­քի ու երկ­րի նո­րա­ցու­մը պի­տի կա­յա­նա փո­խա­կերպ­ման մեջ` Աստ­վա­ծա­յին հրով, նաև ձևի ու ո­րա­կի նո­րո­գու­թյան, այլ ոչ թե էու­թյան փո­փո­խու­թյան մեջ:

Հաս­կա­նա­լի է, որ մե­ռած մարմ­նի և այն մարմ­նի միջև, որ պի­տի հա­րու­թյուն առ­նի, գո­յու­թյուն ու­նեն և՛ նմա­նու­թյուն, և՛ տար­բե­րու­թյուն: Այդ նմա­նու­թյունն ու տար­բե­րու­թյու­նը նույն կար­գի են, ինչ և ցո­րե­նի հա­տի­կի ու նրա­նից ծիլ ա­ռած ցո­րե­նի հաս­կի, ինչ­պես սեր­մի և նրա­նից ա­ռա­ջա­ցած սաղ­մի միջև, ո­րը զար­գա­նա­լով վե­րած­վում և դառ­նում է կա­տա­րյալ մարդ:
Ի Տեր հա­րու­ցյալ­նե­րը պի­տի փայ­լեն ա­րե­գա­կի նման: Ինչ­պես ա­սե­ղը գց­վե­լով վա­ռա­րա­նի կրա­կի մեջ, փո­խում է իր տես­քը, կար­ծես ամ­բող­ջու­թյամբ կրա­կի է վե­րած­վում, չնա­յած եր­կա­թի բնու­թյու­նը չի ոչն­չա­նում, այլ մնում է նույ­նը, այդ­պես էլ Հա­րու­թյան ժա­մա­նակ մար­մի­նը վե­րա­կեն­դա­նա­նում է և դառ­նում հրե­ղեն ու լու­սե­ղեն, բայց իր մարմ­նա­վոր բնու­թյու­նը չի վե­րած­վում կրա­կի այն­պես, իբր ար­դեն չլի­ներ նախ­կին բնու­թյու­նը:
Սուրբ Գրի­գո­րիոս Պա­լա­մա­յի հա­մա­ձայն, ներ­կա վի­ճա­կում ի­մա­նա­լի հո­գին ծածկ­ված է մարմ­նի թանձ­րու­թյամբ, իսկ ա­պա­գա­յում սր­բե­րի մար­մին­նե­րը պի­տի նր­բա­նան, դառ­նան հոգևոր այն­պես, որ կդառ­նան գրե­թե ան­նյու­թա­կան:

«Մար­մի­նը, ո­րը հա­րու­թյուն պի­տի առ­նի, կա­րիք չի ու­նե­նա­լու ո՛չ հա­գուս­տի, և ո՛չ էլ բնա­կա­րա­նի: Ինչ­պես համ­բարձ­վեց մեր Տի­րոջ սուրբ մար­մի­նը, այդ­պես էլ մեր մար­մի­նը, ո­րը պի­տի նման­վի Տի­րոջ մարմ­նին, պի­տի համ­բարձ­վի օ­դի մեջ»,- ա­սում է սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նը:
Հա­րու­ցյալ Տե­րը մտավ Ե­րու­սա­ղե­մի Վեր­նա­տու­նը, որ­տեղ հա­վաք­ված էին Նրա ա­շա­կերտ­նե­րը, փակ դռ­նով: Նրա ան­բիծ մարմ­նին, ար­դեն լու­սա­վոր­ված ու ա­նա­պա­կան դար­ձած, այլևս ար­գելք չէր հան­դի­սա­նում նյու­թի թանձ­րու­թյու­նը: Տի­րոջ կեն­սա­կիր մար­մի­նը հաղ­թա­հա­րում և անց­նում էր նյու­թե­ղեն աշ­խար­հի կա­ռուց­վածք­նե­րը: Ե­պի­փա­նոս Կիպ­րա­ցին ա­սում է. «Տե­րը Իր մար­մի­նը, որ­պես հոգևոր և կա­տա­րյալ, միաց­րեց միաս­նա­կան Աստ­վա­ծու­թյան հետ»: Եվ դա ազ­դա­րա­րումն էր մեր սե­փա­կան մար­մին­նե­րի փա­ռա­վոր­ման և ա­նա­պա­կա­նու­թյան: Նոր մար­մին­նե­րը, ո­րով մենք հա­րու­թյուն կառ­նենք, ան­հա­մե­մատ ա­վե­լի փա­ռա­հեղ պի­տի լի­նեն նա­խաս­տեղծ ա­դա­մա­կան մարմ­նից: «Այդ մար­մի­նը, – ա­սում է սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նը,- դառ­նում է հա­ման­ման և հա­մա­կեր­պար` Հայր Աստ­ծո Աջ կող­մում բազ­մած Որ­դուն, ո­րին եր­կր­պա­գում են հրեշ­տակ­նե­րը, ո­րի առջև կանգ­նած են ան­մար­մին զո­րու­թյուն­նե­րը, և Ո­րը վեր է, քան ա­մե­նայն պե­տու­թյուն, իշ­խա­նու­թյուն և զո­րու­թյուն»: Հա­վի­տե­նա­կան մար­մին­նե­րով հա­րու­թյու­նը մարդ­կանց տա­լու է հնա­րա­վո­րու­թյուն՝ ա­վե­լի ամ­բող­ջա­կան հա­ղոր­դու­թյուն ու­նե­նա­լու Աստ­ծո հետ: Ժա­մա­նա­կա­վոր, երկ­րա­վոր կյան­քում, մենք, Պո­ղոս ա­ռա­քյա­լի խոս­քի հա­մա­ձայն, չու­նենք հոգևոր կյան­քի և Աստ­ծո հետ հա­ղոր­դու­թյան լե­ցու­նու­թյու­նը, «քան­զի այս մարմ­նի մեջ մենք քայ­լում ենք հա­վա­տով, այլ ոչ թե տե­սի­լով»:

Սա­կայն, թեև բո­լոր ար­դար­նե­րի մար­մին­նե­րը կլու­սա­վոր­վեն ա­նանց փառ­քից, պի­տի լի­նի նաև տար­բե­րու­թյուն նրանց միջև, կախ­ված նրանց սր­բու­թյան աս­տի­ճա­նից. «Եվ մի աստ­ղը աստ­ղից փառ­քով ա­ռա­վել է» (Ա Կորնթ.15;41): «Ինչ­պես երկ­նա­յին աստ­ղե­րը,- նկա­տում է Սուրբ Մա­կա­րիոս Ե­գիպ­տա­ցին,- ի­րար նման չեն և տար­բեր­վում են լու­սա­վո­րու­թյամբ ու չա­փե­րով, այդ­պես էլ հո­գե­կիր մարդ­կանց մար­մին­նե­րը Գա­լիք դա­րում ի­րենց հա­վատ­քի և Սուրբ Հո­գով ա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մա­ձայն պի­տի փայ­լեն»:
Նո­րոգ­ված մարդ­կա­յին մարմ­նի ան­քակ­տե­լի հատ­կու­թյուն­ներն են մշտն­ջե­նա­կան, ա­նա­պա­կան և ան­փո­փոխ լի­նե­լը: Մա­հը՝ այժմ խոր­տակ­ված ու հաղ­թա­հար­ված Քրիս­տո­սի Հա­րու­թյամբ, այն ժա­մա­նակ` Հա­մընդ­հա­նուր Հա­րու­թյու­նից հե­տո, վերջ­նա­կա­նա­պես կվե­րա­նա: Մար­դը մեղ­քին են­թա­կա դար­ձավ Աստ­ծո ծրագ­րին հա­կա­ռակ, և Հա­րու­թյամբ մեզ վե­րա­դարձ­վում է այն, ինչ կորց­րել ենք մեղ­սա­գոր­ծու­թյան հետևան­քով: Այն Հա­րու­թյուն է կոչ­վում, ո­րով­հետև դա վե­րա­կանգ­նումն է, որ մեղ­քով ա­ղա­վաղ­ված, ըն­կած մեր բնու­թյու­նը վե­րա­կան­գն­վում է ար­դա­րաց­ված և լու­սա­վոր­ված:

Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից՝
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում