Ո՞վ է համարձակվել ներում շնորհել հայ երեխային սպանած դիվերսանտներին․ քաղաքագետ

Ո՞վ է համարձակվել ներում շնորհել հայ երեխային սպանած դիվերսանտներին․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրկու դիվերսանտները, որոնք վեց տարի առաջ Քարվաճառում հայ երեխա են սպանել, զինվորական են սպանել ,կրակել են խաղաղ բնակչության վրա և դատապարտվել են Արցախի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման, այսօր հանձնվել են Ադրբեջանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթի ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Նրանք որևէ կապ չունեն ռազմագերու հետ։ Նրանք հանցագործներ էին,որոնք ունեին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ հացագործներին է հանձնել և դեռ պետք է պարզել ինչ փաստաթղթի հիման վրա։ Ո՞վ է համարձակվել ներում շնորհել հայ երեխային սպանած դիվերսանտներին։ Նրանք դատապարտված էին և եթե ներում չի շնորհվել, ապա իրավունք չունեին հանձնելու»,- ասաց քաղաքագետն ու հավելեց․

«Այսօր հայտնվել ենք այն իրավիճակում, որ ՀՀ արժանապատվության սահմանները,քարտեզի սահմանները որոշում է Ալիևը՝ Էրդողանի հետ միասին»։

Տեսանյութը՝ Tert.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում