Այս պահին փակ է Գյումրի-Բավրա ճանապարհը. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

Այս պահին փակ է Գյումրի-Բավրա ճանապարհը. քաղաքացիները պահանջում են  Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այս պահին փակ է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Քեթիի հատվածում, փակ է նաև Գյումրի-Երևան ճանապարհը՝ Լանջիկի հատվածում։ Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ տարբեր մարզերում, Երևանում քաղաքացիները իրականացնում են ակցիաներ, փակում են ճանապարհներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Անհնազանդության ակցիաների պատճառը նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթն է, որի համաձայն, Արցախի տարածքների մեծ մասը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում