Թուրքիայում ձերբակալությունների ալիքը շարունակվում է
Նմանատիպ
Ստամբուլի Գեզի զբոսայգուց սկսված հակակառավարական բողոքի ակցիաների հետ կապված ձերբակալությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այս անգամ թուրք ոստիկանները ձերբակալել են Հաթայի զբոսայգիներից մեկում վրաններ խփած ցուցարարներին:
Ձերբակալվածների հստակ թիվ չի նշվում: Ոստիկաննների միջամտությունից հետո էլ զբոսայգում անվտանգության միջոցներ են ձեռնարկվել:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցույցերը սկիզբ առան Գեզի զբոսայգուց, որտեղից ոստիկանությունը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվեցին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում էին կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 6 մարդ է զոհվել, 8000-ից ավելի մարդ վիրավորվել է, շուրջ 5 հազար մարդ էլ ձերբակա լվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով’ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցույցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել է 2.5 միլիոն մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում