Չինաստանում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն
Նմանատիպ
ինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ՀՀԿ պատվիրակության կազմում պաշտոնական այցով Չինաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցու թյան խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմա մբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները և այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում:
Պատվիրակությունն այցելել է նաև Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության և գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաև տվյալ համալսարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում