Մենք չունենք պետականություն, չունենք պետություն․ Լուիզա Ղամբարյան

Մենք չունենք պետականություն, չունենք պետություն․ Լուիզա Ղամբարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Յուրաքանչյուրն իր խղճի պահանջով պետք է ներկայանա այստեղ, ի՞նչ կոչ անել։ Այստեղ ազգային արժանապատվության պահպանության երթ է»,– «Արժանապատվության երթի» ընթացքում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ։

«Քանի դեռ հանրությունը կոչի մակարդակով է կարող է և չհետևել։ Այ եթե լինի որոշակի ճնշում, շատ բաներ կամաց-կամաց կընկնի իր տեղը»,- նշեց դերասանուհին միևնույն ժամանակ անդրադառնալով հավաքին մշակույթի գործիչների մասնակցությանը։

«Նրանք պետք է այսօր լինեն այստեղ, պետք է լինեն։Իսկ ով որ չի լինում, կտրուկ չեմ գտնվի, եթե հայտարարեմ, որ պատասխանատվություն են կրում նոյեմբերի 9-ի խայտառակ ստորագրության տակ։ Նրանք նույնպես այդ ամենի մեջ իրենց բաժինն ունեն»։

Անդրադառնալով հրադադարից հետո տիրող իրավիճակին և գերիների քանակի ավելացմանը Ղամբարյանն ասաց․ «Սա խոսում է այն մասին, որ մենք չունենք պետականություն,չունենք պետություն»։

Դերասանուհին կոչ արեց քաղաքացիներին միանալ պայքարին, քանի որ սա կուսակցական երթ չէ, քաղաքական պայքար չէ, միայն այդ դեպքում դուրս կգանք ստեղծված իրավիճակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում