Բողոքի ակցիա՝ Սյունիքի մարզում. սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արդեն մի քանի ժամ է սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: Նրանք պահանջում են լուծել իրենց անվտանգության հարցը:
«Մենք պահանջում ենք այն մարդուն, ով կարող է այս հարցը լուծել, դա կլինի ռուս, այս իշխանությունից, թե եկող իշխանությունից, դա մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր հարցը: Մենք կռիվ ենք տալիս մեր և մեր երեխաների ապագայի համար: Պետք է մեզ «բուֆերային զոնա», որ թուրքը չգա նստի, ռուսը մեր ընկերն է մեր բարեկամն է, իրենք թող գան այս հարցը լուծեն, եթե մերոնք չեն կարողանում այս հարցը լուծել»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Մեկ այլ քաղաքացի դիմելով ոստիկանության վարչության պետի տեղակալին նշեց. «Ես այնտեղից գերեզման ունեմ «սնայպերով» խփում է գերեզմանին: Գիտես, որ եղել է նման բան գիտես, որ այստեղից մարդ են գողացել, կարողանո՞ւմ ես դրա պատասխանը տալ: Ամսի 9-ին ստորագրել են, ով որտեղ կանգնած էր՝ այնտեղ կանգնում է, հիմար ինչի՞ է այս խնդիրը առաջանում, կարո՞ղ եք այդ հարցի պատասխանը մեզ տալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում