Բողոքի ակցիա՝ Սյունիքի մարզում. սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը. ՈՒՂԻՂ

Բողոքի ակցիա՝ Սյունիքի մարզում. սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրդեն մի քանի ժամ է սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: Նրանք պահանջում են լուծել իրենց անվտանգության հարցը:

«Մենք պահանջում ենք այն մարդուն, ով կարող է այս հարցը լուծել, դա կլինի ռուս, այս իշխանությունից, թե եկող իշխանությունից, դա մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր հարցը: Մենք կռիվ ենք տալիս մեր և մեր երեխաների ապագայի համար: Պետք է մեզ «բուֆերային զոնա», որ թուրքը չգա նստի, ռուսը մեր ընկերն է մեր բարեկամն է, իրենք թող գան այս հարցը լուծեն, եթե մերոնք չեն կարողանում այս հարցը լուծել»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Մեկ այլ քաղաքացի դիմելով ոստիկանության վարչության պետի տեղակալին նշեց. «Ես այնտեղից գերեզման ունեմ «սնայպերով» խփում է գերեզմանին: Գիտես, որ եղել է նման բան գիտես, որ այստեղից մարդ են գողացել, կարողանո՞ւմ ես դրա պատասխանը տալ: Ամսի 9-ին ստորագրել են, ով որտեղ կանգնած էր՝ այնտեղ կանգնում է, հիմար ինչի՞ է այս խնդիրը առաջանում, կարո՞ղ եք այդ հարցի պատասխանը մեզ տալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում