Ավելի շատ եմ համոզվում, որ Նիկոլը հատված առ հատված թուրք – ադրբեջանական իշխանավորներին է վաճառում մեր երկիրը. երթի մասնակից

Ավելի շատ եմ համոզվում, որ Նիկոլը հատված առ հատված թուրք – ադրբեջանական իշխանավորներին է վաճառում մեր երկիրը. երթի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սա մանիպուլյացիա և ստախոսություն է, իրերը, երևույթները գլխիվայր շուռ եկած տեսնելու նիկոլյան ոճ, նա տեսնում է այն, ինչն իրեն պետք է, լսում է այն, ինչ իր ականջներին հաճո է. «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց երթի մասնակիցներից մեկը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի պահանջ չկա:

Հարցին, թե այսօր պարզ դարձավ, որ Սյունիքում տարածքներ են հանձնվել, ի՞նչ հետևանքն կարող է դա ունենալ, քաղաքացին նշեց. «Ավելի շատ համոզվում եմ այն ճշմարտության մեջ, որ Նիկոլը հատված առ հատված թուրք – ադրբեջանական իշխանավորների հետ վաճառում է մեր երկիրը: Նահանջ չունենք, բոլորս մի մարդու պես պետք է կանգնենք և ասենք՝ հեռացիր, բավական է»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում