Ժողովուրդ, թուրքը եկել, հասել է մեր տներին, ի՞նչ աթոռակռիվ. երթի մասնակից (տեսանյութ)

Ժողովուրդ, թուրքը եկել, հասել է մեր տներին, ի՞նչ աթոռակռիվ. երթի մասնակից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը միշտ սուտ է խոսել, այս անգամ էլ է նա սուտ խոսում, թե իր հրաժարականը հանրային պահանջ չունի. ամբողջ սփյուռքն էլ, հայ ազգն էլ պետք է ոտքի կանգնի: Այս մասին այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց երթի մասնակիցներից մեկը:

«Այսօր արդեն Կապանում են սահմաններ տալիս, չգիտեմ, եթե այսօր չհաղթենք, Նիկոլը չգնա և չգա նորմալ ղեկավար, մեր կյանքն արդեն անիմաստ է դառնում»,- ասաց նա և Փաշինյանի այն խոսքին, թե ակցիաներին մասնակցում են էլիտար խմբի մարդիկ, որոնք պաշտոնների են ձգտում՝ քաղաքացին ընդգծեց՝ այստեղ չկան պաշտոնին ձգտողներ, չկա աթոռի կռիվ:

«Ժողովուրդ, թուրքը եկել, հասել է մեր տներին, ի՞նչ աթոռակռիվ, ինչ 5000 դրամ: Այստեղ երկրի նորմալ կորիզն է, որը հայրենիքի մասին է մտածում: Փաշինյանը պարտավոր է հրաժարական տալ, եթե ինքնասիրություն ունի, հայի արյուն ունի, պետք է հասկանա, որ պարտված և թույլ ղեկավար է. պետք է գնա»,- շեշտեց քաղաքացին:

Ըստ նրա՝ բարձրաձայնվող հարցն այսօր երկրի համար ամենակարևորներից է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում