Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք․ Իշխան Սաղաթելյան

Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել գերիների, անհետ կորածների հարցերը, այլև թշնամուն հանձնեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերն ու դրանց հարյուրավոր պաշտպաններին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Վաղը նա պատրաստվում է քաղաքական որոշման արդյունքում հանձնել Սյունիքի մարզի կարևոր պաշտպանական դիրքերը, ինչի արդյունքում թշնամու վերահսկողության տակ են հայտնվում Գորիս – Մեղրի միջպետական մայրուղու մի շարք հատվածներ:

Հատուկ ուզում եմ նշել՝ դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ:

Ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք:

Ոտքի կանգնե՛ք, մի լռե՛ք,

Եկե՛ք միասին Հեռացնենք դավաճանին ու փրկենք հայրենիքը։

Առանց Նիկոլ Հայաստան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում