Ամեն մեկի՝ իր դիրքում մնալը սուտ էր, մեզ մեր դիրքերից հետ են կանչում (տեսանյութեր)

Ամեն մեկի՝ իր դիրքում մնալը սուտ էր, մեզ մեր դիրքերից հետ են կանչում (տեսանյութեր)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում՝ հայրենիքը պաշտպանելու համար:

«Փաստացի, գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի ամբողջ բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին: Պետություն, ըստ էության, չկա»,– այս առնչությամբ գրել է «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը:

Ստորև ներկայացնում ենք Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի տեսաուղերձները, որոնցում նա նշում է, որ այսօր ՀՀ ՊՆ-ի կողմից գյուղի շրջակայքում եղած զորքն ու զինտեխնիկան հանվել է:

«Ամեն մեկի՝ իր դիրքում մնալը սուտ էր, մեզ մեր դիրքերից հետ են կանչում»,- նշում է Արշակյանը:

Ըստ նրա՝ գյուղում այժմ գտնվում են տեղի ինքնապաշտպանական փոքրաթիվ ուժերն ու Գորիսից եկած կամավորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում