ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ պետը (Արմեն Աբազյանը)»,- նշել են գերատեսչությունում՝ չհստակեցնելով այցի մանրամասներն ու ծրագիրը:

Դեկտեմբերի սկզբին Աբազյանը, որը նոյեմբերի 8-ին նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ պետ, այցելել էր Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում