Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսքան սպասեցինք, ոչ մի պատասխան չստացանք, սակայն հստակ է այն, որ դավաճանի կողմիցստորագրված հայտարարությունը լիարժեք իր գործողությունները կատարում է: Այս մասին այսօր հայտարարեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ իշխանութունից անվտանգության երաշխիք պահանջելով:
«Մենք ճանապարհներն հիմա կբացենք, բայց ակցիաները շարունակական են լինելու, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն: Մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից, մինչև չհանձնի այդ դիրքը այն մարդուն, որը պատասխանատու է և կգա այս հարցերը լուծելու»,- ասաց նա:
Մենու Հովսեփյանը նշեց, որ սպասելու են այն օրվան, երբ կգա մարդ, որը կկարողանա պատասխանել առկա հարցերին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտի համաձայն՝ Սյունիքից մի շարք գյուղեր դառնում են սահմանամերձ՝ հայտնվելով վտանգի գոտում, ինչպես նաև որոշ բարձրունքներ անցնում են Ադրբեջանի տարածք:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում