Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ակցիաները շարունակական կլինեն, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսքան սպասեցինք, ոչ մի պատասխան չստացանք, սակայն հստակ է այն, որ դավաճանի կողմիցստորագրված հայտարարությունը լիարժեք իր գործողությունները կատարում է: Այս մասին այսօր հայտարարեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ իշխանութունից անվտանգության երաշխիք պահանջելով:

«Մենք ճանապարհներն հիմա կբացենք, բայց ակցիաները շարունակական են լինելու, մինչև այն մարդու հրաժարականը, որը մի գրչի հարվածով մեր տարածքները նվիրեց թշնամուն: Մինչև տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սև աթոռից, մինչև չհանձնի այդ դիրքը այն մարդուն, որը պատասխանատու է և կգա այս հարցերը լուծելու»,- ասաց նա:

Մենու Հովսեփյանը նշեց, որ սպասելու են այն օրվան, երբ կգա մարդ, որը կկարողանա պատասխանել առկա հարցերին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտի համաձայն՝ Սյունիքից մի շարք գյուղեր դառնում են սահմանամերձ՝ հայտնվելով վտանգի գոտում, ինչպես նաև որոշ բարձրունքներ անցնում են Ադրբեջանի տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում