Անելու եմ ամեն ինչ, որ Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում
18/12/2020 16:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինվորիների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում։
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից,
N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ
Հետևեք մեզ նաև Telegram-ում