Հայաստանի օմբուդսմենին թույլատրել են հանդիպել Հրաչյա Հովհաննիսյանին
Նմանատիպ
Մոսկվայի քաղաքային ոստիկանությունը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին թույլատրել է հանդիպել Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ, քաղաքային ոստիկանության միջնորդությամբ՝ մեղադրյալը հանդիպել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին։
Մոսկվայի ոստիկանական բաժանմունքի քննիչը հուլիսի 22-ին սկսել է Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը’ Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով:
Հուլիսի 13-ին’ ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում’ Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող «ԼիԱԶ» ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 30-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան էին տարել կանացի խալաթով:
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով Մոսկվա է մեկնել հուլիսի 21-ին: Նա գործը քննարկելու էր Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում