«Բարև Երևանը» քաղաքապետարանից պահանջել է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը
Նմանատիպ
Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խմբակցությունը ակնկալում է պատասխաններ ստանալ մի քանի հարցերի շուրջ։ Հարցերը վերաբերում են միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյ բուսային երթուղիների աշխատանքին, ուղեվարձի թանկացման համար հայտ ներկայացրած տնտեսվարողներին։ Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:
«Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել է նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր արձագանքել է այդ հարցով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու «Բարև Երևան» դաշինքի առաջարկին:
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հուլիսի 20-ից մայրաքաղաքում գործում են տրանսպորտային նոր սակագներ: Միկրոավտուբուսներով ու ավտոբուսներով երթևեկողները վճարում են 150, իսկ տրոլեյբուսներով երթևեկողները’100 դրամ’ նախկին 100 և 50 դրամի փոխարեն, համապատասխանաբար: Անփոփոխ է մնացել միայն մետրոպոլիտենով երթևեկելու սակագինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում